00:57 18 հունիսի, 2024Եվրո-2024-ի խմբային փուլի առաջին տուրում աշխարհի փոխչեմպիոն Ֆրանսիայի հավաքականը Դյուսելդորֆում մրցեց Ավստրիայի հետ։ Դիդիե Դեշամի գլխավորած թիմն առավելության հասավ 1:0 հաշվով։
38-րդ րոպեին Մադրիդի «Ռեալի» նորեկ Կիլիան Մբապեի հարվածից հետո Մյոնխենգլադբախի «Բորուսիայի» պաշտպան Մաքսիմիլիան Վյոբերը գրավեց սեփական դարպասը (տեսանյութ)։
D խմբում Ֆրանսիան երկրորդն է։ Առաջատարը Նիդերլանդների թիմն է, որը 2:1 հաշվով հաղթել էր լեհերին։
Ավստրիա․ Պենց, Պոշ, Դանսո, Վյոբեր, Մվենե, Զայվալդ, Գրիլիչ, Լայմեր, Զաբիտցեր, Բաումգարտներ, Գրեգորիչ։
Ֆրանսիա․ Մենիան, Կունդե, Սալիբա, Ուպամեկանո, Էրնանդես, Կանտե, Ռաբիո, Դեմբելե, Գրիզման, Մբապե, Տյուրամ։
The copyright for information published on this web site is owned exclusively by Armenian News-NEWS.am information-analytical agency. All information materials published on this website are intended solely for personal use. For full or partial reproduction of any material in other media it is required to acquire written permission from Armenian News-NEWS.am information-analytical agency. Those, who have committed copyright violations, will be prosecuted accordingly.