01:15  ,  17 հունիսի, 2024

Բելինգեմը՝ Անգլիա - Սերբիա հանդիպման լավագույն խաղացող

Անգլիայի հավաքականի եւ Մադրիդի «Ռեալի» 20-ամյա կիսապաշտպան Ջուդ Բելինգեմը ճանաչվեց Եվրո-2024-ի խմբային փուլի առաջին տուրի Սերբիա - Անգլիա հանդիպման լավագույն խաղացող, հաղորդում է ՈւԵՖԱ-ի կայքը։

Բելինգեմի գոլի շնորհիվ Գարեթ Սաութգեյթի գլխավորած թիմը հաղթեց 1:0 հաշվով եւ գլխավորեց C խմբի մրցաշարային աղյուսակը։

Հունիսի 20-ին Անգլիան կմրցի Դանիայի հետ։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում

Տպել    |  In English