00:54  ,  17 հունիսի, 2024

Եվրո-2024․ Բելինգեմի գոլը հաղթանակ բերեց Անգլիային (տեսանյութ)

Եվրո-2024-ի խմբային փուլի առաջին տուրում Անգլիայի հավաքականը մրցեց սերբերի հետ։ 

Գելզենկիրխենում տեղի ունեցած խաղում 1:0 հաշվով հաղթեց Գարեթ Սաութգեյթի գլխավորած թիմը։

13-րդ րոպեին հանդիպման հաշիվը բացեց Մադրիդի «Ռեալի» 20-ամյա կիսապաշտպան Ջուդ Բելինգեմը (տեսանյութ)։ Նրան գոլային փոխանցում կատարեց Լոնդոնի «Արսենալի» կիսապաշտպան Բուկայո Սական։  

Անգլիայի հավաքականը գլխավորեց C խմբի մրցաշարային աղյուսակը։ Սլովենիան ու Դանիան ունեն 1-ական միավոր։

Եվրո-2024, C խումբ, առաջին տուր

Սերբիա - Անգլիա՝ 0:1

Ջուդ Բելինգեմ, 13

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում