10:11  ,  14 հունիսի, 2024

Եվրո-2024-ը․ Ամենաներկայացված լիգաների տասնյակը

Գերմանիայում հունիսի 14-ին մեկնարկող ֆուտբոլային Եվրո-2024-ում ամենաներկայացված լիգան կլինի Անգլիայի Պրեմիեր լիգան, որի 96 խաղացողներ են հայտավորված տարբեր հավաքականներում։

Երկրորդ տեղում է Իտալիայի Ա Սերիան՝ 90 ֆուտբոլիստ։

Երրորդը Գերմանիայի Բունդեսլիգան է՝ 76 ֆուտբոլիստ։

Իսպանական Լա Լիգան հավաքականներում ներկայացված է 55 խաղացողներով։

Լավագույն հնգյակը եզրափակում է Ֆրանսիայի Լիգա-1-ը՝ 29 խաղացող։

Հաջորդ տեղերում են Թուրքիայի Սուպերլիգան, Չեխիայի Ֆորտունա լիգան, Անգլիայի Չեմպիոնշիփը, Ավստրիայի Բունդեսլիգան եւ Նիդերլանդների Էրեդիվիզեն։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում