10:11 14 հունիսի, 2024Գերմանիայում հունիսի 14-ին մեկնարկող ֆուտբոլային Եվրո-2024-ում ամենաներկայացված լիգան կլինի Անգլիայի Պրեմիեր լիգան, որի 96 խաղացողներ են հայտավորված տարբեր հավաքականներում։
Երկրորդ տեղում է Իտալիայի Ա Սերիան՝ 90 ֆուտբոլիստ։
Երրորդը Գերմանիայի Բունդեսլիգան է՝ 76 ֆուտբոլիստ։
Իսպանական Լա Լիգան հավաքականներում ներկայացված է 55 խաղացողներով։
Լավագույն հնգյակը եզրափակում է Ֆրանսիայի Լիգա-1-ը՝ 29 խաղացող։
Հաջորդ տեղերում են Թուրքիայի Սուպերլիգան, Չեխիայի Ֆորտունա լիգան, Անգլիայի Չեմպիոնշիփը, Ավստրիայի Բունդեսլիգան եւ Նիդերլանդների Էրեդիվիզեն։
The copyright for information published on this web site is owned exclusively by Armenian News-NEWS.am information-analytical agency. All information materials published on this website are intended solely for personal use. For full or partial reproduction of any material in other media it is required to acquire written permission from Armenian News-NEWS.am information-analytical agency. Those, who have committed copyright violations, will be prosecuted accordingly.