14:15  ,  13 հունիսի, 2024

Մարիամ Մկրտչյանը՝ աշխարհի Մ-20 փոխչեմպիոն

Հայաստանի ներկայացուցիչ Մարիամ Մկրտչյանը նվաճեց Հնդկաստանում անցկացված շախմատի աշխարհի մինչեւ 20 տարեկան աղջիկների առաջնության փոխչեմպիոնի կոչումը։

Վերջին տուրում Մարիամ Մկրտչյանը պարտության մատնեց հնդիկ Ռավի Ռակշիտային եւ վաստակեց 9,5 միավոր։ Չեմպիոնի կոչումը նվաճեց հնդիկ Դիվյա Դեշմուխը, որը 11 հնարավորից վաստակեց 10 միավոր։

Մարիամ Մկրտչյանը ոչ մի պարտություն չկրեց այս առաջնությունում՝ 8 հաղթանակ, 3 ոչ ոքի։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում