10:03  ,  13 հունիսի, 2024

ԱՄՆ - Բրազիլիա՝ 1:1. Ռոդրիգոյի եւ Պուլիշիչի գոլերը (տեսանյութ)

Ֆուտբոլի ԱՄՆ-ի եւ Բրազիլիայի հավաքականներն ընկերական հանդիպում են անցկացրել ԱՄՆ-ի Օռլանդո քաղաքում։ Գրանցվել է ոչ ոքի՝ 1:1:

17-րդ րոպեին հանդիպման հաշիվը բացել է Բրազիլիայի հավաքականի եւ Մադրիդի «Ռեալի» հարձակվող Ռոդրիգոն։

26-րդ րոպեին հավասարությունը վերականգնել է իտալական «Միլանի» հարձակվող Կրիստիան Պուլիշիչը։

ԱՄՆ-ում անցկացվելիք Ամերիկայի գավաթի խմբային փուլում ԱՄՆ-ի թիմը կմրցի Բոլիվիայի (հունիսի 24), Պանամայի (հունիսի 28) եւ Ուրուգվայի (հուլիսի 2) հետ։

Բրազիլիայի հավաքականի մրցակիցները կլինեն Կոստա Ռիկայի (հունիսի 25), Պարագվայի (հունիսի 29) եւ Կոլումբիայի (հուլիսի 3) հավաքականները։

Ընկերական հանդիպում

ԱՄՆ - Բրազիլիա՝ 1:1  

Կրիստիան Պուլիշիչ, 26 - Ռոդրիգո, 17

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում