10:03 13 հունիսի, 2024Ֆուտբոլի ԱՄՆ-ի եւ Բրազիլիայի հավաքականներն ընկերական հանդիպում են անցկացրել ԱՄՆ-ի Օռլանդո քաղաքում։ Գրանցվել է ոչ ոքի՝ 1:1:
17-րդ րոպեին հանդիպման հաշիվը բացել է Բրազիլիայի հավաքականի եւ Մադրիդի «Ռեալի» հարձակվող Ռոդրիգոն։
26-րդ րոպեին հավասարությունը վերականգնել է իտալական «Միլանի» հարձակվող Կրիստիան Պուլիշիչը։
ԱՄՆ-ում անցկացվելիք Ամերիկայի գավաթի խմբային փուլում ԱՄՆ-ի թիմը կմրցի Բոլիվիայի (հունիսի 24), Պանամայի (հունիսի 28) եւ Ուրուգվայի (հուլիսի 2) հետ։
Բրազիլիայի հավաքականի մրցակիցները կլինեն Կոստա Ռիկայի (հունիսի 25), Պարագվայի (հունիսի 29) եւ Կոլումբիայի (հուլիսի 3) հավաքականները։
Ընկերական հանդիպում
ԱՄՆ - Բրազիլիա՝ 1:1
Կրիստիան Պուլիշիչ, 26 - Ռոդրիգո, 17
The copyright for information published on this web site is owned exclusively by Armenian News-NEWS.am information-analytical agency. All information materials published on this website are intended solely for personal use. For full or partial reproduction of any material in other media it is required to acquire written permission from Armenian News-NEWS.am information-analytical agency. Those, who have committed copyright violations, will be prosecuted accordingly.