16:04  ,  11 հունիսի, 2024

Կոպմեյներսը բաց կթողնի Եվրո-2024-ը

Նիդերլանդների հավաքականի եւ իտալական «Ատալանտայի» կիսապաշտպան Տյոն Կոպմեյներսը բաց կթողնի Եվրո-2024-ը։

26-ամյա ֆուտբոլիստը վնասվածք է ստացել Իսլանդիայի հետ ընկերական հանդիպումից առաջ, նախավարժանքի ժամանակ, հաղորդում է Նիդերլանդների հավաքականի մամուլի ծառայությունը։

Նիդերլանդների հավաքականն իսլանդացիներին հաղթել էր 4:0 հաշվով։

Եվրո-2024-ի խմբային փուլում Նիդերլանդների հավաքականը կմրցի Լեհաստանի (հունիսի 16), Ֆրանսիայի (հունիսի 21) եւ Ավստրիայի (հունիի 25) հետ։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում

Տպել    |  In English