16:04 11 հունիսի, 2024Նիդերլանդների հավաքականի եւ իտալական «Ատալանտայի» կիսապաշտպան Տյոն Կոպմեյներսը բաց կթողնի Եվրո-2024-ը։
26-ամյա ֆուտբոլիստը վնասվածք է ստացել Իսլանդիայի հետ ընկերական հանդիպումից առաջ, նախավարժանքի ժամանակ, հաղորդում է Նիդերլանդների հավաքականի մամուլի ծառայությունը։
Նիդերլանդների հավաքականն իսլանդացիներին հաղթել էր 4:0 հաշվով։
Եվրո-2024-ի խմբային փուլում Նիդերլանդների հավաքականը կմրցի Լեհաստանի (հունիսի 16), Ֆրանսիայի (հունիսի 21) եւ Ավստրիայի (հունիի 25) հետ։
The copyright for information published on this web site is owned exclusively by Armenian News-NEWS.am information-analytical agency. All information materials published on this website are intended solely for personal use. For full or partial reproduction of any material in other media it is required to acquire written permission from Armenian News-NEWS.am information-analytical agency. Those, who have committed copyright violations, will be prosecuted accordingly.