01:20  ,  5 հունիսի, 2024

«Ռոլան Գարոս»․ Ալկարասը պայքարից դուրս թողեց Ցիցիպասին

Աշխարհի երրորդ ռակետ Կառլոս Ալկարասը դուրս եկավ Ֆրանսիայի բաց առաջնության կիսաեզրափակիչ։ Իսպանացի թենիսիստը 6:3, 7:6 (7:3), 6:4 հաշվով պարտության մատնեց աշխարհի 9-րդ ռակետ, հույն Ստեֆանոս Ցիցիպասին։ Պայքարը տեւեց 2 ժամ եւ 29 րոպե։

Կիսաեզրափակիչում Ալկարասի մրցակիցը կլինի աշխարհի երկրորդ ռակետ, իտալացի Յանիկ Սիները, որը «Ռոլան Գարոսից» ավարտից հետո կգլխավորի Պրոֆեսիոնալ թենիսիստների ասոցիացիայի դասակարգման աղյուսակը։

«Ռոլան Գարոսի» մրցանակային հիմնադրամը 53,4 միլիոն եվրո է։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում

Print    |  In English

  • Related News