01:20 5 հունիսի, 2024Աշխարհի երրորդ ռակետ Կառլոս Ալկարասը դուրս եկավ Ֆրանսիայի բաց առաջնության կիսաեզրափակիչ։ Իսպանացի թենիսիստը 6:3, 7:6 (7:3), 6:4 հաշվով պարտության մատնեց աշխարհի 9-րդ ռակետ, հույն Ստեֆանոս Ցիցիպասին։ Պայքարը տեւեց 2 ժամ եւ 29 րոպե։
Կիսաեզրափակիչում Ալկարասի մրցակիցը կլինի աշխարհի երկրորդ ռակետ, իտալացի Յանիկ Սիները, որը «Ռոլան Գարոսից» ավարտից հետո կգլխավորի Պրոֆեսիոնալ թենիսիստների ասոցիացիայի դասակարգման աղյուսակը։
«Ռոլան Գարոսի» մրցանակային հիմնադրամը 53,4 միլիոն եվրո է։
The copyright for information published on this web site is owned exclusively by Armenian News-NEWS.am information-analytical agency. All information materials published on this website are intended solely for personal use. For full or partial reproduction of any material in other media it is required to acquire written permission from Armenian News-NEWS.am information-analytical agency. Those, who have committed copyright violations, will be prosecuted accordingly.