19:01  ,  3 հունիսի, 2024

«Ռոլան Գարոս»․ Դանիիլ Մեդվեդեւը դուրս մնաց պայքարից

Աշխարհի 5-րդ ռակետ Դանիիլ Մեդվեդեւն ավարտեց պայքարը Ֆրանսիայի բաց առաջնությունում։ Ռուսաստանցի թենիսիստը 1/8 եզրափակիչում մրցեց աշխարհի 11-րդ ռակետ, ավստրալացի Ալեքս դե Մինորի հետ, որն առավելության հասավ 4:6, 6:2, 6:1, 6:3 հաշվով։ Պայքարը տեւեց 2 ժամ եւ 50 րոպե։

Դե Մինորն առաջին անգամ կխաղա «Ռոլան Գարոսի» քառորդ եզրափակիչում։

Նրա հաջորդ մրցակիցը կլինի աշխարհի չորրորդ ռակետ, Գերմանիայի ներկայացուցիչ Ալեքսանդր Զվերեւի եւ աշխարհի 13-րդ ռակետ, դանիացի Հոլգեր Ռունեի դիմակայության հաղթողը։

«Ռոլան Գարոսի» մրցանակային հիմնադրամը 53,4 միլիոն եվրո է։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում

Print    |  In English

  • Related News