19:01 3 հունիսի, 2024Աշխարհի 5-րդ ռակետ Դանիիլ Մեդվեդեւն ավարտեց պայքարը Ֆրանսիայի բաց առաջնությունում։ Ռուսաստանցի թենիսիստը 1/8 եզրափակիչում մրցեց աշխարհի 11-րդ ռակետ, ավստրալացի Ալեքս դե Մինորի հետ, որն առավելության հասավ 4:6, 6:2, 6:1, 6:3 հաշվով։ Պայքարը տեւեց 2 ժամ եւ 50 րոպե։
Դե Մինորն առաջին անգամ կխաղա «Ռոլան Գարոսի» քառորդ եզրափակիչում։
Նրա հաջորդ մրցակիցը կլինի աշխարհի չորրորդ ռակետ, Գերմանիայի ներկայացուցիչ Ալեքսանդր Զվերեւի եւ աշխարհի 13-րդ ռակետ, դանիացի Հոլգեր Ռունեի դիմակայության հաղթողը։
«Ռոլան Գարոսի» մրցանակային հիմնադրամը 53,4 միլիոն եվրո է։
The copyright for information published on this web site is owned exclusively by Armenian News-NEWS.am information-analytical agency. All information materials published on this website are intended solely for personal use. For full or partial reproduction of any material in other media it is required to acquire written permission from Armenian News-NEWS.am information-analytical agency. Those, who have committed copyright violations, will be prosecuted accordingly.