00:45  ,  27 մայիսի, 2024

«Ինտերը» ոչ ոքի խաղաց վերջին տուրում եւ 19 միավոր գերազանցեց «Միլանին» (տեսանյութ)

Իտալիայի առաջնության վերջին տուրում նորընծա չեմպիոն Միլանի «Ինտերը» հյուրընկալվեց «Վերոնային»։ Գրանցվեց ոչ ոքի՝ 2:2:

Իտալացի Սիմոնե Ինձագիի գլխավորած թիմից դուբլի հեղինակ դարձավ ավստրիացի հարձակվող Մարկո Արնաուտովիչը։

Հայաստանի հավաքականի նախկին ավագ, կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանն «Ինտերի» պահեստայինների թվում էր եւ չմասնակցեց խաղին։

«Ինտերն» առաջնությունն ավարտեց 94 միավորով եւ 19 միավոր գերազացեց երկրորդ տեղը գրաված «Միլանին»։

Իտալիայի առաջնություն, 38-րդ տուր

«Վերոնա» - «Ինտեր»՝ 2:2

Տեյանի Նոսլին, 16, Թոմաշ Սուսլով, 37 - Մարկո Արնաուտովիչ, 10, 45+1

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում