00:45 27 մայիսի, 2024Իտալիայի առաջնության վերջին տուրում նորընծա չեմպիոն Միլանի «Ինտերը» հյուրընկալվեց «Վերոնային»։ Գրանցվեց ոչ ոքի՝ 2:2:
Իտալացի Սիմոնե Ինձագիի գլխավորած թիմից դուբլի հեղինակ դարձավ ավստրիացի հարձակվող Մարկո Արնաուտովիչը։
Հայաստանի հավաքականի նախկին ավագ, կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանն «Ինտերի» պահեստայինների թվում էր եւ չմասնակցեց խաղին։
«Ինտերն» առաջնությունն ավարտեց 94 միավորով եւ 19 միավոր գերազացեց երկրորդ տեղը գրաված «Միլանին»։
Իտալիայի առաջնություն, 38-րդ տուր
«Վերոնա» - «Ինտեր»՝ 2:2
Տեյանի Նոսլին, 16, Թոմաշ Սուսլով, 37 - Մարկո Արնաուտովիչ, 10, 45+1
The copyright for information published on this web site is owned exclusively by Armenian News-NEWS.am information-analytical agency. All information materials published on this website are intended solely for personal use. For full or partial reproduction of any material in other media it is required to acquire written permission from Armenian News-NEWS.am information-analytical agency. Those, who have committed copyright violations, will be prosecuted accordingly.