19:56  ,  25 մայիսի, 2024

«Մանչեսթեր Յունայթեդը» պարտության մատնեց «Մանչեսթեր Սիթիին» եւ նվաճեց Անգլիայի գավաթը (տեսանյութ)

Անգլիայի չեմպիոն «Մանչեսթեր Սիթին» չկարողացավ պաշտպանել Անգլիայի գավաթակրի տիտղոսը։ Լոնդոնի «Ուեմբլի» ստադիոնում տեղի ունեցած եզրափակիչում կատալոնացի Խոսեպ Գվարդիոլայի գլխավորած թիմը մրցեց «Մանչեսթեր Յունայթեդի» հետ, որն առավելության հասավ 2:1 հաշվով։

Առաջին խաղակեսում 9 րոպեում աչքի ընկան արգենտինացի կիսապաշտպան Ալեխանդրո Գարնաչոն եւ անգլիացի կիսապաշտպան Կոբի Մայնուն։

87-րդ րոպեին հաշվի տարբերությունը կրճատեց «Մանչեսթեր Սիթիի» բելգիացի կիսապաշտպան Ժերեմի Դոկուն։

«Մանչեսթեր Յունայթեդը» 13-րդ անգամ նվաճեց Անգլիայի գավաթը։ Նախորդ անգամ 2016-ին էր նվաճել այս տիտղոսը։

Անցած տարվա եզրափակիչում «Մանչեսթեր Յունայթեդը» 1:2 հաշվով պարտվել էր «Մանչեսթեր Սիթիին»։

Անգլիայի գավաթ, եզրափակիչ

«Մանչեսթեր Սիթի» - «Մանչեսթեր Յունայթեդ»՝ 1:2

Ժերեմի Դոկու, 87 -  Ալեխանդրո Գարնաչո, 30, Կոբի Մայնու, 39

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով