16:14  ,  24 մայիսի, 2024

«Բարսելոնան» պաշտոնանկ արեց Չավիին

Իսպանիայի փոխչեմպիոն «Բարսելոնան» գլխավոր մարզիչի պաշտոնից հեռացրեց իսպանացի Չավիին, հաղորդում է ակումբի կայքը։

«Ակումբի նախագահ Ժոան Լապորտան այսօր Չավի Էրնանդեսին հայտնել է, որ նա չի շարունակի աշխատանքը հաջորդ մրցաշրջանում։ «Բարսելոնան» շնորհակալություն է հայտնում Չավիին մարզիչի պաշտոնում կատարած աշխատանքի համար, որը լրացնում է աննախադեպ կարիերան խաղացողի եւ թիմի ավագի դերում։

Առաջիկա օրերին «Բարսելոնան» կհայտարարի նոր մարզչական շտաբի կազմի մասին»,- նշվում է կատալոնական ակումբի հաղորդագրությունում։

Սպասվում է, որ «Բարսելոնան» երկու տարվա պայմանագիր կկնքի Մյունխենի «Բավարիայի» եւ Գերմանիայի հավաքականի նախկին գլխավոր մարզիչ Հանս-Դիտեր Ֆլիկի հետ։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում