09:03  ,  22 մայիսի, 2024

Պրեմիեր լիգա․ Գվարդիոլան՝ մրցաշրջանի լավագույն մարզիչ

Ֆուտբոլի Անգլիայի Պրեմիեր լիգայի ավարտված մրցաշրջանի լավագույն մարզիչի մրցանակին արժանացել է չորրորդ տարին անընդմեջ չեմպիոնի տիտղոսը նվաճած «Մանչեսթեր Սիթիի» կատալոնացի գլխավոր մարզիչ Խոսեպ Գվարդիոլան, հաղորդում է առաջնության կայքը։

Անգլիայի ավարտված առաջնության 38 խաղում «Մանչեսթեր Սիթին» տարել է 28 հաղթանակ, կրել 3 պարտություն, 7 հանդիպում ավարտել ոչ ոքի։

Գվարդիոլան 5-րդ անգամ արժանացավ մրցաշրջանի լավագույն մարզիչի կոչմանը։

Այս ցուցանիշով ռեկորդակիրը «Մանչեսթեր Յունայթեդի» նախկին գլխավոր մարզիչ, շոտլանդացի Ալեքս Ֆերգյուսոնն է, որը լավագույն մարզիչի մրցանակին արժանացել է 11 անգամ։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում

Տպել    |  In English