11:51  ,  23 մարտի, 2012

Լյուիս Հեմիլթոնը լավագույնն է 30 աստիճան շոգի եւ 70 տոկոս խոնավության պայմաններում

Կուալա Լումպուրում տեղի է ունեցել Ֆորմուլա-1-ի երկրորդ փուլի` Մալայզիայի Մեծ մրցանակի առաջին պրակտիկան:

30 աստիճան շոգի եւ 70 տոկոս խոնավության պայմաններում լավագույն արդյունքը ցույց է տվել «Մաքլարենի» բրիտանացի ավտոարշավորդ Լյուիս Հեմիլթոնը:

Մալայզիայի Մեծ մրցանակ. Առաջին պրակտիկա

1. Լյուիս Հեմիլթոն («Մաքլարեն») - 1:38,021

2. Սեբաստիան Ֆետել («Ռեդ Բուլ») +0,514

3. Նիկո Ռոսբերգ («Մերսեդես») +0,792

4. Միխայել Շումախեր («Մերսեդես») +0,805

5. Ռոմեն Գրոժան («Լոտուս») +0,898

6. Մարկ Վեբեր («Ռեդ Բուլլ») +1,071

7. Կիմի Ռայկոնեն («Լոտուս») +1,107

8. Պոլ դի Ռեստա («Ֆորս Ինդիա») +1,277

9. Ջենսոն Բատոն («Մաքլարեն») +1,302

10. Նիկո Հյուլկենբերգ («Ֆորս Ինդիա») +1,419

11. Վալտերի Բոտաս («Վիլյամս») +1,703

12. Պաստոր Մալդոնադո («Վիլյամս») +1,762

13. Ֆելիպե Մասսա («Ֆերրարի») +1,875

14. Կամուի Կոբայասի («Զաուբեր») +1,889

15. Ֆերնանդո Ալոնսո («Ֆերրարի») +1,959

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում