00:58  ,  15 մայիսի, 2024

«Մանչեսթեր Սիթին» Էրլինգ Հոլանդի դուբլի շնորհիվ հաղթեց «Տոտենհեմին» (տեսանյութ)

Անգլիայի Պրեմիեր լիգայի առաջնության 34-րդ տուրից տեղափոխված խաղում չեմպիոն «Մանչեսթեր Սիթին» Լոնդոնում հյուրընկալվեց «Տոտենհեմին»։ Կատալոնացի Խոսեպ Գվարդիոլայի գլխավորած թիմն առավելության հասավ 2:0 հաշվով։

51-րդ րոպեին բելգիացի կիսապաշտպան Կեւին Դե Բրույնեի փոխանցումից հետո աչքի ընկավ նորվեգացի հարձակվող Էրլինգ Հոլանդը (տեսանյութ)։ Ավելացված ժամանակում Էրլինգ Հոլանդն արդյունավետ իրացրեց  11-մետրանոցը (տեսանյութ

Վերջին տուրից առաջ «Մանչեսթեր Սիթին» 88 միավորով գլխավորում է մրցաշարային աղյուսակը եւ 2 միավոր առաջ է երկրորդ տեղում գտնվող «Արսենալից»։ «Տոտենհեմը» 5-րդն է՝ 63 միավոր։

Վերջին տուրում «Մանչեսթեր Սիթին» մայիսի 19-ին կընդունի Լոնդոնի «Վեստ Հեմին», «Արսենալը» տանը կխաղա «Էվերտոնի» հետ։

Անգլիայի առաջնություն, 34-րդ տուր

«Տոտենհեմ» - «Մանչեսթեր Սիթի»՝ 0:2

Էրլինգ Հոլանդ, 51, 90+1, 11մ

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում