10:49  ,  13 մայիսի, 2024

«Բայերի» ռեկորդային անպարտելի շարքը՝ 50 անընդմեջ հանդիպում

Գերմանիայի նորընծա չեմպիոն Լեւերկուզենի «Բայերը» բարելավեց անպարտելի շարքի եվրոպական ռեկորդը։ Իսպանացի Խաբի Ալոնսոյի գլխավորած թիմը պարտություն չի կրել 50 խաղում անընդմեջ։

Բունդեսլիգայի 33-րդ տուրում «Բայերը» մրցակցի խաղադաշտում 5:0 հաշվով հաղթել է «Բոխումին» եւ ունի 87 միավոր։

«Բայերը» մայիսի 10-ին էր գերազանցել պորտուգալական «Բենֆիկայի» ռեկորդն անընդմեջ անպարտելի հանդիպումների քանակով (49)՝ Եվրոպայի լիգայի կիսաեզրափակիչի պատասխան խաղում 2:2 հաշվով խաղալով իտալական «Ռոմայի» հետ։

Եվրոպայի լիգայի եզրափակիչում «Բայերի» մրցակիցը կլինի իտալական «Ատալանտան»։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում

Print    |  In English