Իսպանիայի նորընծա չեմպիոն Մադրիդի «Ռեալի» իտալացի գլխավոր մարզիչ Կառլո Անչելոտին բարձր է գնահատել իր ղեկավարած թիմի ֆուտբոլիստների աշխատանքն ընթացիկ մրցաշրջանում։
«Ես դեռ երբեք չեմ ունեցել երկու պարտությունով մրցաշրջան։ Մենք ցանկանում ենք շարունակել այս շարքը։
Թիմը շատ լավ է հանդես գալիս, ֆուտբոլիստները խաղում են մեծ նվիրվածությամբ։ Բոլորը հսկայական ներդրում են ունեցել այս մրցաշրջանի հաջողություններում։
Մենք մոտեցել ենք եզրափակիչ հատվածին եւ մեծ ցանկությամբ ու ոգեշնչմամբ ցանկանում ենք հաղթել»,- Անչելոտիի խոսքը մեջբերում է AS-ը։
Այս մրցաշրջանում «Ռեալը» երկու պարտությունն էլ կրել է Մադրիդի «Աթլետիկոյից»՝ Իսպանիայի առաջնության 6-րդ տուրում (1:3) եւ Իսպանիայի գավաթի խաղարկության 1/8 եզրափակիչում (2:4)։
Չեմպիոնների լիգայի կիսաեզրափակիչի պատասխան խաղում «Ռեալը» մայիսի 8-ին կընդունի «Բավարիային»։ Մյունխենում գրանցվել է ոչ ոքի՝ 2:2:
Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում