21:29  ,  6 մայիսի, 2024

Բելինգեմ․ «Ռեալի» հետ պայմանագիր կնքելն իմ կյանքի լավագույն իրադարձությունն է

Իսպանիայի նորընծա չեմպիոն Մադրիդի «Ռեալի» 20-ամյա անգլիացի կիսապաշտպան Ջուդ Բելինգեմը խոսել է Դորտմունդի «Բորուսիայից» Արքայական ակումբ տեղափոխվելու մասին։ Նա առաջին մրցաշրջանն է անցկացնում իտալացի Կառլո Անչելոտիի գլխավորած թիմում։

««Ռեալն» առանձնահատուկ ակումբ է, որի հետ պայմանագիր կնքելն իմ կյանքի լավագույն իրադարձությունն է։ 2023-ին տեղի ունեցած գլխավոր իրադարձությունն է իմ կյանքում։

Ես պետք է երախտապարտ լինեմ «Ռեալին» իմ նկատմամբ հետաքրքրության համար։ Այստեղ շատ են տաղանդավոր խաղացողները։ Մեծ պատիվ է, որ նրանք ինձ համարել են անհրաժեշտ որակներ եւ բնավորություն ունեցող ֆուտբոլիստ թիմի համար։

Երբ ինձ զանգեցին «Ռեալից» եւ պատմեցին առաջիկա տարիների ծրագրերի մասին, ինձ համոզեցին, եւ ես երկար չեմ մտածել»,- Բելինգեմի խոսքը մեջբերում է Madrid Universal-ը։

Բելինգեմի տրանսֆերի գումարը կազմել է 103 միլիոն եվրո։ Նրա պայմանագիրը «Ռեալի» հետ նախատեսված է մինչեւ 2029թ․ հունիս։ Transfermarkt-ը Բելինգեմի տրանսֆերային արժեքը գնահատում է 180 միլիոն եվրո։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում