20:53  ,  6 մայիսի, 2024

Չավին կարող է հեռացվել, եթե «Բարսելոնան» չգրավի երկրորդ տեղ

«Բարսելոնայի» իսպանացի գլխավոր մարզիչ Չավիի հետագա պաշտոնավարումը հարցականի տակ է, հաղորդում է AS-ը։ Կատալոնական ակումբի ղեկավարությունը կքննարկի նրա հեռացման հարցը, եթե թիմը չկարողանա Իսպանիայի առաջնությունում գրավել երկրորդ տեղ՝ հետ մնալով «Ժիրոնայից»։

Երկրորդ տեղը տալիս է Իսպանիայի Սուպերգավաթին մասնակցելու իրավունք եւ զգալի եկամուտ։

Չավին հունվարին հայտարարել էր, որ հունիսի 30-ին կլքի պաշտոնը, սակայն «Բարսելոնայի» ղեկավարությունը նրան համոզեց փոխել որոշումը։

34 տուրից հետո «Բարսելոնան» 73 միավորով երրորդն է եւ 1 միավոր հետ է երկրորդ տեղում գտնվող «Ժիրոնայից»։ Չեմպիոնի տիտղոսն ապահովել է «Ռեալը»՝ 87 միավոր։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում