18:01  ,  6 մայիսի, 2024

Եվրոպայի կրկնակի չեմպիոն Ալեքսանդր Պելեշենկոն զոհվել է ռազմաճակատում

Ծանրամարտի Եվրոպայի կրկնակի չեմպիոն, ուկրաինացի Ալեքսանդր Պելեշենկոն զոհվել է ռուս-ուկրաինական ռազմաճակատում։ 30-ամյա մարզիկը Ուկրաինայի զինված ուժերում ծառայում էր 2022 թվականից, հաղորդում է championat.com-ը։

Ալեքսանդր Պելեշենկոն 85 կգ քաշային կարգում Եվրոպայի չեմպիոն էր դարձել 2016 եւ 2017 թվականներին։ 2016թ․ Ռիոյի Օլիմպիական խաղերում գրավել էր չորրորդ տեղը։

2018-ին Պելեշենկոն արգելված դեղամիջոց (քլորտալիդոն) օգտագործելու համար որակազրկվել էր մինչեւ 2026 թվական։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում