Մադրիդի «Ռեալի», «Վուլվերհեմփթոնի», Իսպանիայի հավաքականի նախկին գլխավոր մարզիչ Խուլեն Լոպետեգին ամռանը կգլխավորի Լոնդոնի «Վեստ Հեմը», հաղորդում է twitter.com/fabrizioromano-ն։
57-ամյա իսպանացի մասնագետը անգլիական ակումբի գլխավոր մարզիչի պաշտոնում կփոխարինի 61-ամյա շոտլանդացի Դեւիդ Մոյեսին։
2023-ին «Վուլվերհեմփթոնից» հեռանալուց հետո Խուլեն Լոպետեգին չի զբաղվել մարզչական աշխատանքով։
Մարզչական կարիերայի ընթացքում Խուլեն Լոպետեգին գլխավորել է նաեւ «Ռայո Վալիեկանոն», «Պորտուն» եւ «Սեւիլիան»։
Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում