15:14  ,  5 մայիսի, 2024

Ինձագի․ Կցանկանայի պահպանել ամբողջ կազմը, եթե ինձնից կախված լիներ

Իտալիայի նորընծա չեմպիոն Միլանի «Ինտերի» իտալացի գլխավոր մարզիչ Սիմոնե Ինձագին հույս է հայտնել, որ ակումբը կկարողանա ամռանը բաց չթողնել թիմի որեւէ խաղացողի։

«Ես ակումբին արդեն ասել եմ, որ կցանկանայի պահպանել ընթացիկ ամողջ կազմը հաջորդ մրցաշրջանի համար, եթե ինձնից կախված լիներ։

Ես գիտեմ, որ դա հնարավոր չէ, բայց ես իսկապես գոհ եմ բոլորից եւ կցանկանայի նրանց հետ աշխատել նաեւ հաջորդ մրցաշրջանում»,- Ինձագիի խոսքը մեջբերում է Sky-ը։

«Ինտերն» Իտալիայի ընթացիկ առաջնությունում կրել է երկու պարտություն՝ երկուսն էլ «Սասուոլոյից» (1:2, 0:1):

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Լրահոս