10:36  ,  5 մայիսի, 2024

«Ինտեր Մայամիի» կամային հաղթանակը, Լուիս Սուարեսի հեթ-տրիկը, Մեսիի 5 գոլային փոխանցումը (տեսանյութ)

ՄԼՍ-ի կանոնավոր առաջնության հերթական խաղում «Ինտեր Մայամին» Ֆորտ Լոդերդեյլում 6:2 հաշվով կամային հաղթանակ տարավ «Նյու Յորք Ռեդ Բուլսի» նկատմամբ։

«Ինտեր Մայամիից» հեթ-տրիկի հեղինակ դարձավ ուրուգվայցի հարձակվող Լուիս Սուարեսը։ Մեկ գոլ խփեց եւ հինգ գոլային փոխանցում կատարեց աշխարհի չեմպիոն Արգենտինայի հավաքականի հարձակվող Լիոնել Մեսին։ Դուբլի հեղինակ դարձավ պարագվայցի կիսապաշտպան Մատիաս Ռոխասը։

«Ինտեր Մայամին» 12 խաղից հետո 24 միավորով առաջատարն է։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Լրահոս