00:52  ,  5 մայիսի, 2024

«Ինտերը» պարտություն կրեց (տեսանյութ)

Իտալիայի առաջնության 35-րդ տուրում նորընծա չեմպիոն «Ինտերը» հյուրընկալվեց «Սասուոլոյին»։ Իտալացի Սիմոնե Ինձագիի գլխավորած թիմը պարտություն կրեց 0:1 հաշվով։ 

Միակ գոլը 20-րդ րոպեին խփեց ֆրանսիացի կիսապաշտպան Արման Լորիենտեն։

Հայաստանի հավաքականի նախկին ավագ, կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանն «Ինտերի» մեկնարկային կազմում էր եւ փոխարինվեց 60-րդ րոպեին։

«Ինտերն» ունի 89 միավոր, «Սասուոլոն» նախավերջինն է՝ 29 միավոր։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով