15:51  ,  4 մայիսի, 2024

«Նապոլին» համաձայնության է հասել Ստեֆանո Պիոլիի հետ

«Նապոլին» բանավոր համաձայնության է հասել «Միլանի» իտալացի գլխավոր մարզիչ Ստեֆանո Պիոլիի հետ, հաղորդում է La Repubblica-ն։

Պիոլին երկու տարվա պայմանագիր կկնքի եւ նեապոլյան թիմը կգլխավորի ամռանը։

58-ամյա մասնագետը «Միլանը» գլխավորում է 2019թ․ հոկտեմբերից՝ տանելով 131 հաղթանակ, կրելով 51 պարտություն, 54 հանդիպում ավարտելով ոչ ոքի։

«Միլանը» 2022-ին նվաճել է Իտալիայի չեմպիոնի տիտղոսը։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում