Դորտմունդի «Բորուսիայի» լեգենդ Մարկո Ռոյսը կարիերան ավարտելու մտադրություն չունի, սակայն չի շարունակի խաղալ Բունդեսլիգայում, հաղորդում է Sky Sport Germany-ն։
34-ամյա ֆուտբոլիստն այս մրցաշրջանի ավարտից հետո ազատ գործակալի կարգավիճակում կհեռանա «Բորուսիայից»։
Նրա ծառայություններոբ հետաքրքրված են հյուսիսամերիկյան ՄԼՍ-ի, Սաուդյան Արաբիայի եւ Թուրքիայի ակումբներ։
Ընթացիկ մրցաշրջանում Մարկո Ռոյսը «Բորուսիայի» հետ բոլոր մրցաշարերում մասնակցել է 37 հանդիպման, խփել է 7 գոլ, կատարել 7 գոլային փոխանցում։
Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում