11:37  ,  4 մայիսի, 2024

Գվարդիոլա․ Անգլիայի հավաքականը կարող է հաղթել Եվրո-2024-ում

Անգլիայի չեմպիոն «Մանչեսթեր Սիթիի» կատալոնացի գլխավոր մարզիչ Խոսեպ Գվարդիոլան կանխատեսել է, որ Անգլիայի հավաքականը Եվրո-2024-ում կպայքարի տիտղոսի համար։

«Անգլիայի հավաքականն իսկապես հզոր է։ Նրանք ունենք տաղանդավոր խաղացողներ, Գարեթ Սաութգեյթն էլ ստեղծել է համակարգ, որը մոտ է տիտղոսի։ Անգլիայի հավաքականը կարող է հաղթել Եվրո-2024-ում։

Նախորդ խոշոր մրցաշարերում տպավորություն էր, որ նրանք անում են որոշակի քայլեր տիտղոսի ուղղությամբ եւ մոտ են դրան»,- Գվարդիոլայի խոսքը մեջբերում է The Telegraph-ը։

Եվրո-2024-ի խմբային փուլում Անգլիայի հավաքականի մրցակիցները կլինեն Դանիայի, Սերբիայի եւ Սլովենիայի թիմերը։

Մրցաշարը կանցկացվի հունիսի 14-ից հուլիսի 14-ը Գերմանիայում։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում

Տպել    |  In English