23:13  ,  3 մայիսի, 2024

Ֆուտզալի ՉԼ․ «Բարսելոնան» ու «Պալման» եզրափակիչում են

Երեւանի Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում անցկացվող ՈւԵՖԱ ֆուտզալի Չեմպիոնների լիգայի եզրափակիչում հանդես կգան իսպանական «Պալման» ու «Բարսելոնան»։

Կիսաեզրափակիչում «Պալման» հետխաղային 6-մետրանոցներով հաղթեց պորտուգալական «Բենֆիկային»։ Հիմնական եւ լրացուցիչ ժամանակն ավարտվել էր ոչ ոքի՝ 2:2:

«Պալմայի» կազմում մեկ գոլ խփեց նաեւ Հայաստանի հավաքականի դարպասապահ Լուան Մյուլերը:

6-մետրանոց հարվածաշարում «Պալման» հաղթեց 4:3 հաշվով:

«Բարսելոնան» 5:4 հաշվով պարտության մատնեց պորտուգալական «Սպորտինգին»։

Երրորդ տեղի հանդիպումն ու եզրափակիչը տեղի կունենան մայիսի 5-ին։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում