17:05  ,  2 մայիսի, 2024

Ֆուտզալի ՉԼ-ի տոմսերն արդեն վաճառվում են նաեւ Մարզահամերգային համալիրի տոմսարկղում

ՈւԵՖԱ ֆուտզալի Չեմպիոնների լիգայի կիսաեզրափակիչ և եզրափակիչ հանդիպումների տոմսերն արդեն հասանելի են նաև Երևանի Կարեն Դեմիրճյանի անվան Մարզահամերգային համալիրի տոմսարկղում (ամեն օր` 11:00-19:00-ն), հաղորդում է ՀՖՖ-ի մամուլի ծառայությունը։

Առցանց վաճառքը ևս շարունակվում է tickets.ffa.am-ում։

Կիսաեզրափակիչի հանդիպումները տեղի կունենան մայիսի 3-ին։

«Բենֆիկա» (Պորտուգալիա) - «Պալմա Ֆուտզալ» (Իսպանիա)՝ 18:00

«Բարսելոնա» (Իսպանիա) - «Սպորտինգ» (Պորտուգալիա)՝ 21:00

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում