Չեմպիոնների լիգայի կիսաեզրափակիչի «Բորուսիա Դորտմունդ» - ՊՍԺ առաջին հանդիպումից հետո փարիզյան թիմը «Սիգնալ Իդունա պարկ»» ստադիոնից հեռացել է առանց 25-ամյա ֆրանսիացի հարձակվող Կիլիան Մբապեի։ Հակադոպինգային ծառայությունը Մբապեից դոպինգ թեստ է վերցրել։ Մբապեն մասնավոր ավտոմեքենայով է մեկնել օդանավակայան եւ միացել թիմին։
ՊՍԺ-ն Դորտմունդում պարտվել էր 0:1 հաշվով։
Պատասխան հանդիպումը Փարիզում տեղի կունենա մայիսի 7-ին։
Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում