19:14  ,  1 մայիսի, 2024

Տոնի Կրոս․ Վստահ ենք, որ տանը կապահովենք եզրափակիչի ուղեգիր

Մադրիդի «Ռեալի» եւ Գերմանիայի հավաքականի կիսապաշտպան Տոնի Կրոսը մեկնաբանել է Մյունխենի «Բավարիայի» հետ 2:2 հաշվով ոչ ոքի արդյունքը Չեմպիոնների լիգայի կիսաեզրափակիչի առաջին խաղում։

«Շատ հագեցած հանդիպում ստացվեց։ Երկու թիմերն էլ ունեցան տարբեր որակի հատվածներ։ Տարօրինակ է, որ բոլոր գոլերը գրանցվեցին, երբ բաց թողած թիմն ավելի լավ էր խաղում։ Այդպես պատահում է, երբ խաղադաշտում են անհատապես ուժեղ խաղացողներ։

Կարծում եմ՝ մենք արժանի էինք այս արդյունքին։ Իհարկե, մենք վստահ ենք, որ տանը կապահովենք եզրափակիչի ուղեգիր»,- Կրոսի խոսքը մեջբերում է «Բավարիայի» կայքը։

«Ռեալ» - «Բավարիա» պատասխան հանդիպումը Մյունխենում տեղի կունենա մայիսի 8-ին։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում