16:45  ,  25 ապրիլի, 2024

Չավի․ Խաղացողների աջակցությունը շատ կարեւոր էր, նրանք ստիպեցին ինձ փոխել որոշումս

Իսպանիայի չեմպիոն «Բարսելոնայի» գլխավոր մարզիչ Չավին հաստատել է, որ փոխել է որոշումը եւ ամռանը չի հեռանա կատալոնական ակումբից։ Նրա պայմանագիրը նախատեսված է մինչեւ 2025թ․ հունիս։

«Ես «Բարսելոնայի» մեծ ֆանատ եմ, ակումբի անդամ եմ, եւ ամենագլխավորը այս կազմակերպության մասին մտածելն է։ Ես զգում եմ վստահություն նախագահ Լապորտայի եւ մարզական տնօրեն Դեկուի կողմից։ Բայց խաղացողների աջակցությունը շատ կարեւոր էր, նրանք ստիպեցին ինձ փոխել որոշումս։

Կարծում եմ՝ մեր նախագիծը ավարտված չէ, թեեւ հնարավոր է, որ այս մրցաշրջանում տիտղոս չնվաճենք։ Երկրպագուները նույնպես ստիպեցին ինձ մտածել, որ պետք է շարունակեմ»,- Չավիի խոսքը մեջբերում է Sport.es-ը։

Ավելի վաղ Չավին հայտարարել էր, որ հունիսի 30-ին կլքի պաշտոնը։ 44-ամյա մասնագետը «Բարսելոնան» գլխավորել է 2021թ․ նոյեմբերին՝ նվաճելով Իսպանիայի չեմպիոնի եւ սուպերգավաթակրի տիտղոսները։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում