13:15  ,  25 ապրիլի, 2024

Ծառուկյան․ Ճշմարտությունն այն է, որ Մախաչեւը ցանկանում է ինձ հետ մենամարտել կարճ իրազեկումից հետո

Խառը մենամարտերի թեթեւ քաշային կարգում UFC դասակարգման առաջին համար Արման  Ծառուկյանը (Հայաստան) պատասխանել է այս քաշային կարգի UFC չեմպիոն Իսլամ Մախաչեւին (Ռուսաստան), որը հայտարարել էր, թե Ծառուկյանը երեք կամ չորս անգամ հրաժարվել է մենամարտել իր դեմ։

«Ճշմարտությունն այն է, որ Մախաչեւը ցանկանում է ինձ հետ մենամարտել կարճ իրազեկումից հետո, որպեսզի ստանա լրացուցիչ առավելություն։ Բայց դա այլեւս չի կրկնվի։ Երբ ես դու վերջին անգամ մենամարտել վեց շաբաթում երկու անգամ»,- թվիթերյան էջում (X սոցիալական ցանց) գրել է Արման Ծառուկյանը։

Ապրիլի 13-ին Արման Ծառուկյանը պարտութան էր մատնել բրազիլացի Չարլզ Օլիվեյրային՝ դառնալով չեմպիոնական տիտղոսի պաշտոնական հավակնորդ։

Մենամարտից հետո UFC-ն Արման Ծառուկյանին առաջարկել էր հունիսի 1-ին մենամարտել Իսլամ Մախաչեւի հետ, սակայն հայ մարտիկը հրաժարվել էր այդքան կարճ ժամանակում պատրաստվել չեմպիոնական մենամարտին։ Մախաչեւը հունիսի 1-ին Նյու Ջերսիում (ԱՄՆ) կմենամարտի ամերիկացի Դասթի Պորիեի հետ։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում