«Ատալանտան» դուրս եկավ Իտալիայի գավաթի խաղարկության եզրափակիչ։ Բերգամոյի թիմը պատասխան խաղում հյուրընկալեց «Ֆիորենտինային» եւ հաղթեց 4:1 հաշվով։
Առաջին խաղում «Ատալանտան» պարտվել էր 0:1 հաշվով։
Եզրափակիչում «Ատալանտայի» մրցակիցը կլինի Թուրինի «Յուվենտուսը», որը պայքարից դուրս էր թողել Հռոմի «Լացիոյին»։
Իտալիայի գավաթ, կիսաեզրափակիչ, պատասխան խաղ
«Ատալանտա» - «Ֆիորենտինա»՝ 4:1 (տեսանյութ), (առաջին խաղ՝ 0:1)
Տյոն Կոպմեյներս, 8, Ջանլուկա Սկամակա, 75, Ադեմոլա Լուկման, 90+5, Մարիո Պաշալիչ, 90+8 - Լուկաս Կուարտա, 68
Հեռացում՝ Նիկոլա Միլենկովիչ («Ֆիորենտինա»), 53
Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում