14:12  ,  22 ապրիլի, 2024

Չավին «Ռեալից» 4 անընդմեջ պարտություն կրած երկրորդ մարզիչն է «Բարսելոնայի» պատմության մեջ

Չավիի գլխավորությամբ «Բարսելոնան» չորրորդ անընդմեջ պարտությունն է կրել Մադրիդի «Ռեալի» հետ պաշտոնական հանդիպումներում։ Իսպանիայի առաջնության 32-րդ տուրում կատալոնական թիմը պարտվել է 2:3 հաշվով։ Նախորդ երեք հանդիպումներում Արքայական թիմը հաղթել էր 4:0, 2:1 եւ 4:1 հաշվով։

Չավին «Ռեալից» 4 անընդմեջ պարտություն կրած երկրորդ մարզիչն է «Բարսելոնայի» պատմության մեջ։

1935-1940 թվականներին «Բարսելոնան» իռլանդացի Պատրիկ Օ’Քոնելի ղեկավարությամբ նույնպես ունեցել է այդպիսի հակառեկորդ։

Չավին հայտարարել է, որ հունիսի 30-ին կլքի պաշտոնը։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում

Տպել    |  In English