11:09  ,  22 ապրիլի, 2024

ԵԱ․ Պայքարն են սկսում Լուսինե Գեւորգյանը, Լիլիթ Դալաքյանը եւ Էլիդա Քոչարյանը

Սերբիայի մայրաքաղաք Բելգրադում անցկացվող բռնցքամարտի Եվրոպայի առաջնությունում ապրիլի 22-ին պայքարը կսկսի կանանց Հայաստանի թիմը։

Առաջինը ռինգ դուրս կգան Լուսինե Գեւորգյանը, Լիլիթ Դալաքյանը եւ Էլիդա Քոչարյանը:

48 կգ քաշային Լուսինե Գեւորգյանը մեկնարկային որակավորման փուլում կհանդիպի ադրբեջանցի Անախանիմ Իսմայիլովայի հետ:

54 կգ քաշային Լիլիթ Դալաքյանը որակավորման փուլում կմրցի հունգարացի Խաննա Լակոտարի հետ:

60 կգ քաշային Էլիդա Քոչարյանի մրցակիցը որակավորման փուլում կլինի Հունաստանի ներկայացուցիչ Օլգա Պավլինա Պապադատոն:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում

Տպել    |  In English