22:23 20 ապրիլի, 2024Գերմանիայի առաջնության 30-րդ տուրում Մյունխենի «Բավարիան» հյուրընկալվեց «Ունիոն Բեռլինին» եւ հաղթեց 5:1 հաշվով։
«Բավարիայից» դուբլի հեղինակ դարձավ գերմանացի հարձակվող Թոմաս Մյուլերը։ Աչքի ընկան նաեւ գերմանացի կիսապաշտպան Լեոն Գորեցկան, անգլիացի հարձակվող Հարի Քեյնը եւ ֆրանսիացի հարձակվող Մատիս Տելը։
«Բավարիան» 66 միավորով երկրորդն է եւ 2 միավոր առաջ է երրորդ տեղում գտնվող «Շտուտգարտից», որը մեկ հանդիպում քիչ է անցկացրել։ «Ունիոն Բեռլինը» 14-րդն է՝ 29 միավոր։
Գերմանիայի առաջնություն, 30-րդ տուր
«Ունիոն Բեռլին» - «Բավարիա»՝ 1:5
Յորբե Վերտեսեն, 90+1 - Լեոն Գորեցկա, 29, Հարի Քեյն, 45+1, Թոմաս Մյուլեր, 53, 66, Մատիս Տել, 62
The copyright for information published on this web site is owned exclusively by Armenian News-NEWS.am information-analytical agency. All information materials published on this website are intended solely for personal use. For full or partial reproduction of any material in other media it is required to acquire written permission from Armenian News-NEWS.am information-analytical agency. Those, who have committed copyright violations, will be prosecuted accordingly.