02:04  ,  19 ապրիլի, 2024

Կոնֆերենցիաների լիգա․ Կիսաեզրափակիչի զույգերը

Հունական «Օլիմպիակոսը» նվաճեց Կոնֆերենցիաների լիգայի կիսաեզրափակիչի վերջին ուղեգիրը՝ հետխաղային 11-մետրանոցներով հաղթելով թուրքական «Ֆեներբահչեին»՝ 3:2:

Հիմնական եւ լրացուցիչ ժամանակում 1:0 հաշվով հաղթել էր «Ֆեներբահչեն», որն առաջին խաղում պարտվել էր 2:3 հաշվով։

Կոնֆերենցիաների լիգա, կիսաեզրափակիչ

«Ֆիորենտինա» (Իտալիա) - «Բրյուգե» (Բելգիա)

«Աստոն Վիլա» (Անգլիա) - «Օլիմպիակոս» (Հունաստան)

Առաջին հանդիպումները տեղի կունենան մայիսի 2-ին, պատասխան հանդիպումները՝ մայիսի 9-ին։

Եզրափակիչը տեղի կունենա մայիսի 29-ին Աթենքում։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում