12:21  ,  18 ապրիլի, 2024

Անչելոտի․ Գվարդիոլան շնորհավորեց եւ հաջողություն մաղթեց

Մադրիդի «Ռեալի» իտալացի գլխավոր մարզիչ Կառլո Անչելոտին մեկնաբանել է հաղթանակը Անգլիայի չեմպիոն «Մանչեսթեր Սիթիի» նկատմամբ Չեմպիոնների լիգայի քառորդ եզրափակիչի պատասխան խաղում։ Հիմնական եւ լրացուցիչ ժամանակն ավարտվել էր 1:1 հաշվով։ Հետխաղային 11-մետրանոցներով «Ռեալը» հաղթել էր 4:3 հաշվով։

«Մենք լավ սկսեցինք հանդիպումը, գրավեցինք մրցակցի դարպասը, հետո սկսեցինք տառապել պայքարել, գնալ զոհողությունների։ Շատ խորքից էինք պաշտպանվում, մրցակիցն ավելի շատ էր վերահսկում գնդակը։ Մենք շատ լավ էինք պաշտպանվում։

Բազմիցս տեսել ենք, թե այդպիսի իրավիճակներում ինչպես է պայքարում «Ռեալը» եւ հասնում հաղթանակի։ 11-մետրանոցների ժամանակ վստահ էինք, որ կհաղթենք։

Գվարդիոլան շնորհավորեց ինձ հաջորդ փուլ դուրս գալու առթիվ եւ հաջողություն մաղթեց։ Նա միշտ է ջենտլմեն։ Նրա ակումբը ջենտլմենների ակումբ է։

Բոլորը մտածում էին, որ մենք դուրս չենք գա կիսաեզրափակիչ, բայց երբեք դուրս մի գրեք «Ռեալին»։

Ոչ մի ֆիզիկական խնդիր չունենք «Բարսելոնայի» դեմ խաղից առաջ։ Մինչեւ կիրակի ունենք ժամանակ։ Կհանգստանանք, կվերականգնվենք եւ պատրաստ կլինենք»,- Անչելոտիի խոսքը մեջբերում է AS-ը։

Չեմպիոնների լիգայի կիսաեզրափակիչում «Ռեալի» մրցակիցը կլինի Մյունխենի «Բավարիան», որը պայքարից դուրս է թողել Լոնդոնի «Արսենալին» (2:2, 1:0):

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում

Տպել    |  In English

  • Այս թեմայով