01:51  ,  18 ապրիլի, 2024

ՉԼ․ «Ռեալը» 11-մետրանոցներով հաղթեց «Մանչեսթեր Սիթիին» եւ դուրս եկավ կիսաեզրափակիչ (տեսանյութ)

Իսպանիայի փոխչեմպիոն Մադրիդի «Ռեալը» հետխաղային 11-մետրանոցներով 4:3 հաշվով հաղթեց Անգլիայի չեմպիոն «Մանչեսթեր Սիթիին» եւ դուրս եկավ կիսաեզրափակիչ։

Հիմնական ժամանակն ավարտվեց ոչ ոքի՝ 1:1: 12-րդ րոպեին դաշտի տերերի դարպասը գրավեց Արքայական թիմի բրազիլացի հարձակվող Ռոդրիգոն (տեսանյութ

76-րդ րոպեին պատասխան գոլը խփեց բելգիացի կիսապաշտպան Կեւին Դե Բրույնեն (տեսանյութ

Լրացուցիչ ժամանակում թիմերը գոլ չխփեցին` 0:0։

Հետխաղային 11-մետրանոցներն ավելի հաջող իրացրին Արքայական թիմի ֆուտբոլիստները (տեսանյութ

«Մանչեսթեր Սիթիից» վրիպեցին պորտուգալացի կիսապաշտպան Բերնարդու Սիլվան ու խորվաթ կիսապաշտպան Մատեո Կովաչիչը, արդյունավետ իրացրին արգենտինացի հարձակվող Խուլիան Ալվարեսը, անգլիացի կիսապաշտպան Ֆիլ Ֆոդենը եւ բրազիլացի դարպասապահ Էդերսոնը։

«Ռեալից» հարվածն արդյունավետ չիրացրեց միայն խորվաթ կիսապաշտպան Լուկա Մոդրիչը։ Անգլիացի կիսապաշտպան Ջուդ Բելինգեմը, իսպանացի հարձակվող Լուկաս Վասկեսը, իսպանացի պաշտպան Նաչո Ֆերնանդեսն ու գերմանացի պաշտպան Անտոնիո Ռյուդիգերը չվրիպեցին։

Մադրիդում տեղի ունեցած առաջին խաղում գրանցվել էր ոչ ոքի՝ 3:3:

Եզրափակիչի ուղեգրի համար իտալացի Կառլո Անչելոտիի գլխավորած թիմը կմրցի Մյունխենի «Բավարիայի» հետ, որը պայքարից դուրս թողեց Լոնդոնի «Արսենալին» (2:2, 1:0):

Կիսաեզրափակիչի առաջին զույգը կազմել էին Ֆրանսիայի չեմպիոն ՊՍԺ-ն ու Դորտմունդի «Բորուսիան»։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում