18:35  ,  16 ապրիլի, 2024

Կարեն Խաչանովը վնասվածք է ստացել

Աշխարհի 17-րդ ռակետ, ռուսաստանցի Կարեն Խաչանովը վնասվածք է ստացել։ Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ նա չի մասնակցի Բարսելոնայում մեկնարկած ATP-500 մրցաշարին։

«Ցավոք, ստիպված էի հրաժարվել Բարսելոնայի մրցաշարից ոչ մեծ վնասվածքի պատճառով։ Հիմա ամբողջովին կենտրոնացած եմ վերականգնման եւ թիմիս հետ նախապատրաստության վրա։

Հույս ունեմ՝ պատրաստ կլինեմ Մադրիդի մրցաշարին։ Շուտով կհանդիպենք կորտերում»,- սոցիալական ցանցերում գրել է հայ թենիսիստը։

Մադրիդի «Մասթերսը» կանցկացվի ապրիլի 24-ից մայիսի 5-ը։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով