14:11  ,  16 ապրիլի, 2024

Հին Օլիմպիայում բոցավառվեց Փարիզի Օլիմպիական խաղերի կրակը (ֆոտո, վիդեո)

Հին Օլիմպիայում տեղի ունեցավ 2024թ․ Փարիզի Օլիմպիական խաղերի կրակի բոցավառման արարողությունը։

Առաջին ջահակիրը դարձավ 2004թ․ լողի օլիմպիական չեմպիոնուհի Լոր Մանադուն։ Օլիմպիական ջահի փոխանցումավազքը Հունաստանում կշարունակվի մինչեւ ապրիլի 26-ը։

Աթենքից կրակը առագաստանավով կտեղափոխվի Մարսել: Ֆրանսիայում փոխանցումավազքը կմեկնարկի մայիսի 8-ին։

Փարիզի Օլիմպիական խաղերը կանցկացվեն հուլիսի 26-ից օգոստոսի 11-ը։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում