Դոնեցկի «Շախտյորն» առաջին պարտությունը կրեց Ուկրաինայի ընթացիկ առաջնությունում: Ուկրաինական Պրեմյեր լիգայի 16-րդ տուրում Միրչա Լուչեսկուի թիմն արտագնա խաղում 0:2 հաշվով պարտվեց Կիեւի «Արսենալին»:
Դաշտի տերերի կազմում մեկական անգամ աչքի ընկան ուկրաինացի հարձակվող Մաքսիմ Շաչկիխը եւ փոխարինման դուրս եկած վրացի կիսապաշտպան Ալեքսանդր Կոբախիձեն: Երկրորդ խաղակեսի սկզբնամասում կարմիր քարտի արժանացավ «Շախտյորի» ուկրաինացի պաշտպան Յարոսլավ Ռակիցկին:
Հայաստանի ազգային հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը «Շախտյորի» մեկնարկային կազմում էր եւ խաղաց առանց փոխարինման:
Դոնեցկի թիմը 45 միավորով շարունակում է գլխավորել մրցաշարային աղյուսակը: 2-3-րդ տեղերը բաժանող «Դնեպրն» ու Կիեւի «Դինամոն» ունեն 31-ական միավոր: «Արսենալը» 23 միավորով բարձրացավ 6-րդ տեղ:
Ուկրաինայի առաջնություն. 16-րդ տուր
«Արսենալ» (Կիեւ) - «Շախտյոր» (Դոնեցկ) - 2:0
Մաքսիմ Շաչկիխ, 35, Ալեքսանդր Կոբախիձե, 90+3
Հեռացում՝ Յարոսլավ Ռակիցկի, 48 («Շախտյոր»)
Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում

16:02 , 13 հոկտեմբերի
14:30 , 13 հոկտեմբերի
12:18 , 13 հոկտեմբերի
11:20 , 13 հոկտեմբերի
10:32 , 13 հոկտեմբերի
10:12 , 13 հոկտեմբերի 
09:25 , 13 հոկտեմբերի
09:11 , 13 հոկտեմբերի 
04:24 , 13 հոկտեմբերի
02:13 , 13 հոկտեմբերի