23:23 17 նոյեմբերի, 2012Դոնեցկի «Շախտյորն» առաջին պարտությունը կրեց Ուկրաինայի ընթացիկ առաջնությունում: Ուկրաինական Պրեմյեր լիգայի 16-րդ տուրում Միրչա Լուչեսկուի թիմն արտագնա խաղում 0:2 հաշվով պարտվեց Կիեւի «Արսենալին»:
Դաշտի տերերի կազմում մեկական անգամ աչքի ընկան ուկրաինացի հարձակվող Մաքսիմ Շաչկիխը եւ փոխարինման դուրս եկած վրացի կիսապաշտպան Ալեքսանդր Կոբախիձեն: Երկրորդ խաղակեսի սկզբնամասում կարմիր քարտի արժանացավ «Շախտյորի» ուկրաինացի պաշտպան Յարոսլավ Ռակիցկին:
Հայաստանի ազգային հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը «Շախտյորի» մեկնարկային կազմում էր եւ խաղաց առանց փոխարինման:
Դոնեցկի թիմը 45 միավորով շարունակում է գլխավորել մրցաշարային աղյուսակը: 2-3-րդ տեղերը բաժանող «Դնեպրն» ու Կիեւի «Դինամոն» ունեն 31-ական միավոր: «Արսենալը» 23 միավորով բարձրացավ 6-րդ տեղ:
Ուկրաինայի առաջնություն. 16-րդ տուր
«Արսենալ» (Կիեւ) - «Շախտյոր» (Դոնեցկ) - 2:0
Մաքսիմ Շաչկիխ, 35, Ալեքսանդր Կոբախիձե, 90+3
Հեռացում՝ Յարոսլավ Ռակիցկի, 48 («Շախտյոր»)
The copyright for information published on this web site is owned exclusively by Armenian News-NEWS.am information-analytical agency. All information materials published on this website are intended solely for personal use. For full or partial reproduction of any material in other media it is required to acquire written permission from Armenian News-NEWS.am information-analytical agency. Those, who have committed copyright violations, will be prosecuted accordingly.